Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը տիեզերական հետազոտությունների զարգացման առաջարկությունների մրցույթ է հայտարարել:
Մրցույթը մեկնարկել է այսօր և կտևի երկու օր: Տիեզերական գործակալությունն առաջարկներ է ընդունում այն մասին, թե ինչպես տիեզերքում հաց թխելու տեխնոլոգիա մշակել: NASA-ի մասնագետները կարծում են, որ խոհանոցային պատրաստությունները հոգեբանական բարենպաստ ազդեցություն կթողնեն տիեզերագնացների վրա:
NASA-ին անհրաժեշտ են նաև Լուսնի վրա վայրէջքի նոր հարթակների որոնումներ և տիեզերակայանում ջրի վատնման արագության վերահսկողության վերաբերյալ առաջարկներ:










































