Ճապոնիան համաձայնել է չեղյալ համարել Բիրմայի 3.7 միլիարդ դոլարի պարտքը և վերականգնել դրամական օգնությունը` երկիրը զարգացնելու համար:
Նման որոշում կայացվել է Տոկիոյում երկու երկրների առաջնորդների բանակցությունների արդյունքում: Ճապոնիան և Բիրման նաև պայմանավորվել են կազմել հատուկ տնտեսական գոտու ստեղծման նախագիծ: Տնտեսական գոտին գտնվելու է Բիրմայի խոշոր քաղաք Ռանգունի մերձակայքում:
Ճապոնիայի վարչապետ Իոսիկա Նոդայի խոսքերով` Ճապոնիայի գործողություններն ուղղված են Բիրմայի ժողովրդավարության բարեփոխումների սատարմանը:
Այդ բարեփոխումները սկսել են իրականացվել իշխանության գլուխ եկած քաղաքացիական ղեկավարության կողմից, որը վերջ է դրել ավելի քան կես դար տևող զինվորական կառավարմանը:









































