Չեխիայի մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ իրենց բողոքը հայտնելու ընդդեմ կառավարության վարած բարեփոխումների և սոցիալական ծախսերի կրճատման:
Ցուցարարներն իշխանություններից պահանջում են հրաժարվել բարեփոխումներ անցկացնելուց, որոնք ուղղված են թոշակային ֆոնդերի և առողջապահության ֆինանսավորման կրճատմանը: Բացի այդ՝ ընդդիմադիրները պահանջում են անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Կառավարությունն իր հերթին պնդում է, որ կոպիտ տնտեսական քաղաքականությունը անհրաժեշտություն է. այն անհրաժեշտ է պակասորդի կրճատման համար:
Բողոքի ակցիան կազմակերպել են առաջատար արհմիությունները և հասարակական կազմակերպությունները:
Պրահայում կառավարության ձեռնարկած բարեփոխումների դեմ բողոքի ակցիա տեղի է ունենում ոչ առաջին անգամ: Այս տարվա մարտին տեղի ունեցած ակցիայի ժամանակ ևս հավաքվել էին հազարավոր մարդիկ: Այն ուղղված էր կառավարության վարած տնտեսական քաղաքականության դեմ:








































