Բասկետբոլի ազգային լիգայի Լոս Անջելես «Լեյքերս» ակումբի պաշտպան Քոբի Բրայընթը, ով ընթացիկ մրցաշրջանում մեկ խաղի համար միջինում վաստակում է 28,1 միավոր, հայտնել է, որ ամբողջովին վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է խաղահրապարակ վերադառնալ «Սփերս»-ի դեմ հանդիպմանը:
«Սև Մամբա»-ն Yahoo sport-ի իր միկրոէջում գրել է, որ վնասվածքը ի սկզբանե խորացված չի եղել, սակայն նա ցանկացել է ամողջովին վերականգնվել նոր վեռադառնալ խաղահրապարակ:
Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ բասկետբոլիստը հանդես կգա Սան-Անտոնիա «Սփերս»-ի և Օքլահոմա «Սիթի»-ի դեմ հանդիպումներում, իսկ Սաքրամենթո «Քինգս»-ի դեմ հանդիպմանը կրկին կհանգստանա:









































