Այսօր հզոր պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի հարավ-արևմուտքում` Էլ-Մեզզա ռազմակայանում:
Ինչպես հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, պայթյունի վայրից ծուխ է բարձրանում: Փորձագետները գտնում են, որ այրվել են ավիավառելիքով լցված տարաները: Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան:
Այսօր ավելի վաղ ահաբեկիչների մի խումբ շարքից հանել է Դեր-Զորում գտնվող նավթատարը: Դեպքի վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել:











































