World Team Trophy մրցաշարի շրջանակներում ճապոնացի գեղասահորդ Դայսուկե Տակահասին կարճ ծրագրում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Իր ցուցադրած ծրագրի համար Տակահասին ստացել է տղամարդկանց գեղասահքի ամենաբարձր գնահատականը` 94.00 միավոր:
Հիշեցնենք, որ գեղասահքում համաշխարհային ռեկորդների սահմանում է գրանցվում 2004 թվականից, երբ ընդունվեցին մրցավարական նոր կանոնները:
Ավելի վաղ կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդը պատկանում էր կանադացի գեղասահորդ Պատրիկ Չանին`93.02 միավորով: Այն սահմանվել էր 2011 թվականին Մոսկվայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ: