Իսպանիան Եվրամիության կողմից ֆինանսական օգնության կարիք չի ունենա, սակայն նման օգնություն տրամադրելու գործիքները պատրաստ են: Ինչպես հաղորդում է Reuters-ը, նման հայտարարություն է արել Եվրոպական կենտրոնական բանկի փոխնախագահ Վիտոր Կոնստանսիոն:
«Այս պահին Իսպանիայի իրադրությանը ԵԿԲ-ի կամ այլ կառույցի միջամտության անհրաժեշտություն չկա»,- ասել է Կոնստանսիոն Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում:
Փոխնախագահը միաժամանակ նշել է, որ անհրաժեշտության դեպքում Իսպանիային օգնություն կհատկացվի:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գինդոսը հերքել էր այն ենթադրությունը, որ երկրի բանկերը ֆինանսական օգնության կարիք կունենան և ստիպված կլինեն դիմել Ֆինանսական կայունացման եվրոպական հիմնադրամին:











































