Ինչպես հաղորդում են վրացական լրատցվամիջոցները, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը` Գիուլի Ալասանիան, փետրվարի 1-4 կգտնվի Բաքվում:
Սևծովյան միջազգային համալսարանի ռեկտոր և «Բարեկամության կովկասյան տան» ղեկավար Գիուլի Ալասանիան հանդիպումներ կունենա Բաքվում, որտեղ կքննարկվեն Ադրբեջանի և Վրաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հարցեր:
Ալասանիան հանդիպումներ կունենա կրթության, մշակույթի, զբոսաշրջության, կապի և տեղեկատվության նախարարների և այլ գերատեսչությունների ղեկավարների հետ: Նա նաև պատրաստվում է հանդիպել Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի հետ: