Հոնկոնգի հյուրանոցներից մեկում շաբաթ առավոտյան հրդեհ է բռնկվել, որի հետևանքով շենքից տարհանվել է առնվազն 300 մարդ:
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջներին, հրդեհը բռնկվել է Harbor Grand հյուրանոցի 38-րդ հարկում՝ հեռուստացույցի անսարքության պատճառով: Կարճ ժամանակում կրակը տարածվել է շենքի ստորին հարկերում:
Հրշեջներին հաջողվել է 4 ժամվա ընթացքում մարել կրակը: Դեպքի հետևանքով տուժածներ չկան:








































