Ինչպես փոխանցում է վրացական Грузия-Online կայքը, Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն բարձր է գնահատել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի այցը Հայաստան: Նա նաև ասել է, որ այցը կարևոր էր, քանի որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Նա առանձնապես հիշատակել է հարաբերությունները երիտասարդության մակարդակով, ինչպես նաև երկու երկրների պատանեկան օլիմպիադան, որն անցկացվել է Հայաստանում:
Վրացական կողմն, ինչպես հայտնի է, առաջարկել է Հայաստանին 10 կրթաթոշակ` ՀՀ քաղաքացիներին Վրաստանում ուսուցման հնարավորություն տալու համար: Բացի այդ, ըստ Մանջգալաձեի քննարկվել են երկկողմ ներդրումների հնարավորության հարցեր: