Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատել են Արգենտինայի կառավարության որոշումը, որով այդ երկրում ազգայնացվել է իսպանական Repsol ընկերությանը պատկանող YPF դուստր ձեռնարկությունը, որը զբաղվում է նավթարդյունահանմամբ: Բանաձևն ընդունվել է երեկ երեկոյան: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Եվրախորհրդարանականներն իրենց հայտարարության մեջ առաջարկել են Առևտրի համաշխարհային կազմակերպության միջոցով համապատասխան պատժամիջոցներ կիրառել հարավամերիկյան այդ պետության դեմ:
«Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ Արգենտինայի կառավարությունը նման որոշում ընդունել է անցած շաբաթ: Նախատեսվում է, որ ազգայնացված ընկերության վերահսկիչ փաթեթը կկիսվի երկրի կառավարության և նավթարդյունահանող նահանգների իշխանությունների միջև:










































