Սիրիայի ոստիկանությունն այսօր ցրել է չարտոնված ցույցերը, որոնք տեղի են ունեցել երկրի մայրաքաղաք Դամասկոսում և արվարձաններում: «Ալ-Մուստաքբալ» հեռուստաալիքի տեղեկությամբ՝ ոստիկաններն օդ են կրակել, որպեսզի ստիպեն ընդդիմադիր ուժերին ցրվել:
Նշվում է, որ ցուցարարներն ուրբաթ օրվա աղոթքից հետո հավաքվել են փողոցներում: Տուժածների մասին տեղեկություն դեռ չկա: Երկրի իշխանություններն ուժեղացրել են ոստիկանական վերահսկողությունը, որպեսզի թույլ չտան Դամասկոսի հրապարակները գրավել:
Հալեպում ևս անվտանգության ուժերն անկարգությունները դադարեցնելու համար զենք են կիրառել: Այնտեղ, համաձայն, այսպես կոչված, «համակարգող ազգային հանձնաժողովների», զոհվել է չորս ցուցարար:
Нахарнет տեղեկատվական գործակալությունն իր հերթին հավելում է, որ զինված գրոհայինների հետ փոխհրաձգությունները շարունակվում են նաև Հոմսում: Ընդդիմադիր աղբյուրների տվյալներով՝ այսօր զոհվել է 12 մարդ:









































