Երգչուհի Ռիհաննան միշտ խոսել է այն մասին, որ իր ընկերուհիները շատ կարևոր են իր համար:
Բայց Daily mail-ը գրում է, որ երբ երգչուհին երեկ իր լավագույն ընկերուհի Մելիսա Ֆորդեյի հետ էր, նրանք ընդամենն ընկերներ չէին: Հանդիպումից հետո Ռիհաննան անգամ Twitter սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ երկու տարվա մեջ առաջին անգամ գնացել է ժամադրության:
Նախքան Roxbury գիշերային ակումբ գնալը զույգը ճաշել է Giorgio Baladi ռեստորանում:
2011 թվականին հայտնի էր դարձել, որ երգչուհին սիրային կապի մեջ է եղել մոդել Նատաշա Բըրթոնի հետ, ով իրենց հարաբերությունների մասին պատմել էր իր Low Down Dirty Shame գրքում:














































