Աշխարհի ամենածեր մարդը երեկ ընտանիքի շրջապատում նշել է իր ծննդյան 115 ամյակը:
Daily mail-ը գրում է, որ Ջիրոեմոն Կիմուրան շնորհակալություն է հայտնել «երկնքում գտնվող արևին», ինչպես նաև իր չափավոր սննդակարգին՝ առողջության ու երկար կյանքի համար:
115-ամյա տղամարդը ծնվել է Ճապոնիայում՝ 1897 թվականի ապրիլի 19-ին, և համարվում է աշխարհում ամենածեր երեք մարդկանցից մեկը:









































