Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա

Իմ նախընտրելի թեկնածուն Ռուբեն Հայրապետյանն է (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Սիրանկյուն հաղորդաշարի զրուցակիցն է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

– Քրիստինե, նախընտրական քարոզարշավն արդեն իրականություն է, և 40-ից ավելի երգիչ-երգչուհիներ՝ Արամե, Լեյլա Սարիբեկյան, Ալլա Լևոնյան, Սիլվա Հակոբյան և այլք, երգում են Հանրապետական կուսակցության համար: Դուք չե՞ք մասնակցում, չե՞ն առաջարկել, թե՞ պարզապես զերծ եք մնում քարոզարշավներին մասնակցելուց:

– Անկեղծ ասած` ինձ չեն հրավիրել որևէ տեղ կուսակցությունից, նման առաջարկ չեմ ստացել: Հավանաբար մտածում են՝ ես չեմ մասնակցի համերգներին, դրա համար չեն առաջարկել: Ես չեմ կարծում, որ միայն երգելով պետք է լինի քարոզարշավին աջակցությունը: Ես կարող եմ չերգել, բայց որպես ՀՀ քաղաքացի՝ իմ աջակցությունը ցույց տալ այս կամ այն թեկնածուին:

– Արդեն որոշե՞լ եք՝ ում եք տալու Ձեր ձայնը:

– Ոչ միայն որպես երգչուհի, այլ որպես ՀՀ քաղաքացի՝ ես հստակ ունեմ իմ կողմնորոշումը, ում պետք է տամ իմ ձայնը, և սիրով, մեծ ուրախությամբ իմ նախընտրելի թեկնածուն Ռուբեն Հայրապետյանն է, և դրա համար պատճառներ ունեմ: Նախ` ասեմ, որ Ռուբեն Հայրապետյանն իմ ընտրատարածքի թեկնածուներից մեկն է: Բացի այդ, այսօրվա մեր ֆուտբոլային իրականության փոփոխությունն է: Եթե հետ եմ նայում և հիշում տարիներ առաջ մեր ֆուտբոլի իրականությունը և հիմա, անհամեմատ տարբերություն կա: Շատերն անգամ հումորներ էին ձոնում հայկական ֆուտբոլի շուրջ, իսկ այսօր շատ փոխված է իրականությունը: Բացի այդ, մեր ֆուտբոլային հաղթանակները հավաքեցին տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց, ովքեր ուրախացան այդ հաղթանակով, ոգևորվեցին: Ես երբևէ չէի մտածում, որ կլինեմ ֆուտբոլի երկրպագու հայ իրականության մեջ:

– Կարծում եք՝ Ռուբեն Հայրապետյանն ԱԺ-ում ավելի շա՞տ կկարողանա աջակցել ֆուտբոլին:

– Հույս ունեմ, որ այդպես կլինի: Երբ համեմատում ենք, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ և մի ամբողջ ամուր թիմի օգնությամբ մենք կարողացանք տեսնել մի հրաշալի տարբերություն՝ շնորհիվ այն մարդկանց, որոնք իրենց գործի նվիրյալներ են: Ես դարձել եմ ֆուտբոլի երկրպագու, այնքան գոհ եմ ինձնից: Ես` որպես ֆուտբոլի երկրպագու, որոշել եմ ձայնս տալ Ռուբեն Հայրապետյանին:

– Իսկ մյուս թեկնածուներին արդյոք ծանո՞թ եք: Մյուս թեկնածուն լրագրող Գայանե Առուստամյանն է, ի՞նչ եք կարծում, ճիշտ չէ՞ լրագրողը հարցեր բարձրացնի խորհրդարանում: Այս անգամ նրանց թիվը քիչ չէ:

– Ես չեմ ճանաչում մյուս թեկնածուներին և անտեղյակ եմ նրանց գործունեությունից, բայց կարծում եմ՝ իմ  բերած փաստերը քիչ չեն Ռուբեն Հայրապետյանի՝ իմ ընտրության հարցում:

Ինչ վերաբերում է Գայանե Առուստամյանին, ապա չեմ կարծում, որ նրանք համեմատելի թեկնածուներ են, որովհետև երկուսն էլ տարբեր բնագավառների, տարբեր աշխատանքներ ներկայացնող մարդիկ են: Իհարկե, երկուսի դերն էլ խորհրդարանում լավ կլինի: Եթե հնարավորություն լինի երկուսին տեսնել խորհրդարանում, ապա ես դեմ չեմ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում բոլոր այն երգիչներին, որոնք այս օրերին մասնակցում են քարոզարշավին: Սա գումար աշխատելու միջո՞ց է, թե՞ նաև ինչ-որ առումով տվյալ ուժին աջակցություն հայտնելու միջոց:

– Նպատակները կարող են տարբեր լինել: Կարող են լինել մարդիկ, ովքեր գումարի համար կերգեն, կլինեն նաև այնպիսիները, որոնք այդ ուժի  գաղափարները կիսելու համար կերգեն, կհայտնեն իրենց կարծիքն ու դիրքորոշումը: Ես նորմալ եմ նայում այս ամենին և դրանում վատ բան չեմ տեսնում: Չեմ կարծում, թե լուրջ է և ճիշտ դրանում արտիստներին մեղադրել:

– Այս անգամ երգչուհի Շուշան Պետրոսյանը ներկայացված կլինի խորհրդարանում, կդառնա պատգամավոր. ի՞նչ եք կարծում Շուշան Պետրոսյանի խորհրդարանում ներկայացված լինելով շոու-բիզնեսի գործերը կարո՞ղ է աջ գնան, և երբևէ ցանկություն ունեցե՞լ եք քաղաքականության մեջ խորանալու:

– Անկեղծ ասած` ես ինձ չեմ տեսնում քաղաքականության մեջ, չեմ կարծում այնքան գիտակ եմ, որ կարողանամ ինչ-որ բաներ անել քաղաքականության մեջ: Դա իմ բնագավառը չէ, և ես դրան լավ չեմ տիրապետում: Բայց բոլոր երկրներում կան  դերասաններ, երգիչներ, որոնք ներկայացնում են իրենց կարծիքը, դիրքորոշումը, և չեմ կարծում Շուշանը բացառություն պետք է լինի: Չեմ կարծում նաև, որ մենք արտասովոր մի բանի ականատես պետք է լինենք: Ես ուրախ եմ, որ կա մարդ, որը վստահ է իր ուժերին, և ուրեմն թող գնա իր նպատակի հետևից: Եթե Շուշանը որոշել է գնալ Ազգային ժողով, վստահ եմ, ունի իր ասելիքը, այլապես նա չէր գնա: Ես ինձ նման կարգավիճակում դեռևս չեմ պատկերացնում, որովհետև ես չունեմ համապատասխան գիտելիքներ, քաղաքական դաշտին չեմ տիրապետում և այլն: Ես առայժմ ուզում եմ երգել և կարծում եմ՝ դա ինձ մոտ շատ ավելի լավ կստացվի, քան քաղաքականություն մտնելը:

– Մաշտոցի պուրակի վերաբերյալ շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ կարծիք հայտնեցին՝ նշելով, որ պետք է հանրային տարածքում կրպակներն ապամոնտաժել: Ի՞նչ կարծիք ունեք Դուք պուրակի խնդրի շուրջ:

– Այդ առումով ես իմ կարծիքն ունեմ. հիշում եմ, որ տարիներ առաջ, երբ այդ կրպակներն Աբովյան փողոցում տեղադրվեցին, այսքան մեծ աղմուկ չառաջացրեց, և որևէ մեկը չասաց` ինչու Աբովյան փողոցը ողողվեց կրպակներով, նման ըմբոստություն չառաջացավ: Մեր քաղաքապետը եղավ եզակիներից մեկը, որ փորձեց Աբովյան փողոցն ազատել և այն նվիրել մարդկանց: Ես հավատում եմ, որ նա նաև այս հարցում ճիշտ ճանապարհ կգտնի և ճիշտ լուծում կտա հարցին, քանի որ իսկապես մարդիկ շատ խորն ընդունեցին այս փաստը:

– Տարոն Մարգարյանի մե՞ջ է խնդիրը, որ չի կարողանում այն լուծել, թե՞ սա ավելի շատ քաղաքական դաշտում կռվախնձոր է դարձել:

– Միգուցե երկրորդ տարբերակը ավելի հավանական լինի, որովհետև մեր քաղաքապետը փորձում է երևանյան իրականության մեջ գեղեցիկ միջավայր ստեղծել:

– Թեղուտի պաշտպանության համար եղան երգիչներ, որոնք անգամ հասան Թեղուտ: Երբևէ նման քայլի որոշե՞լ եք դիմել, քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել:

– Հիմնականում այն աշխատանքները, որոնց մեջ ես ներգրավված եմ, կապված են երեխաների և իրենց պաշտպանության ու առողջական խնդիրների հետ: Ես փորձում եմ այդ կերպ լինել օգտակար: Միգուցե ես չլինեմ այս կամ այն քաղաքացիական նախաձեռնության կողքին կանգնած, սակայն դրա փոխարեն լինեմ անհատի կողքին կանգնած:

– Ուզում եք ասել` «Մայրիկ» երգը պատահակա՞ն չի ստեղծվել…

– «Պատահական» երգն էլ պատահական չի ստեղծվել: Ընդհանրապես այս կյանքում որևէ բան պատահական չի լինում: Ես դեմ չեմ տեսնել ճանաչված մարդկանց այդ նախաձեռնությունների կողքին, բայց ես չեմ տեսնում դա որպես պարտադիր պայման, քանի որ կարող եմ այդ պահին լինել որևէ անհատի կողքին, սատարեմ: Այնպես որ, ես ունեմ իմ անելիքները և ես էլ իմ մասով եմ աշխատում:

– Քրիստինե, սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀՀ բնակչության 80 տոկոսը չի հավատում ընտրությունների արդար և թափանցիկ անցկացմանը: Հավատո՞ւմ եք արդյոք Դուք:

– Ուզում եմ հավատալ: Ես լավատես մարդ եմ: Հասկացել եմ, որ մեր կյանքում ամենահեշտ բաներից մեկը նստել և քննադատելն է: Դա շատ հեշտ է տրվում մարդուն: Ես ուզում եմ հավատալ, որ ստացվի ինչ-որ բան, ուզում եմ հավատալ, որ լինելու է այն, ինչին մարդիկ չեն հավատում, միգուցե ես անուղղելի լավատես եմ, բայց եթե հավատանք, վստահ` շատ բան կփոխվի:

– Իսկ եթե տեղ չեն թողնում հավատալո՞ւ:

– Ես չեմ կարծում՝ դա հնարավոր է, ես չեմ հավատում, որ տեղ չի լինում ընդհանրապես չհավատալու, անպայման լինում է մի փոքր հույս, որ ինքն իրեն պետք է հավատա: Եթե չհավատաս քեզ ու քո ուժերին, քո գաղափարներին, չի ստացվի ոչինչ:

– Ի՞նչ Հայաստան եք ուզում տեսնել վաղը:

– Կուզեմ տեսնել կայացած, բավարարված, իրենց աշխատանքը սիրող երիտասարդների, ծարավ են իրենց աշխատանքին և ուսմանը: Կուզեմ տեսնել ավելի գրագետ երիտասարդների, որոնք իսկապես սովորում են այն մասնագիտությունը, որը ուզում են իրենք անձամբ, և ոչ թե ընտանիքի անդամները, ուզում եմ տեսնել լուսավոր գեղեցիկ լավ Երևան, լավ Հայաստան: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում