Հոլիվուդյան աստղը հոգեբանական տրավմա էր ստացել իր ամուսնու՝ դերասան Էշթոն Քաթչերի հեռանալու հետևանքով: Այս մասին տեղեկացնում է NY Daily News-ը:
Դեմի Մուրը նախկին ամուսնու հետ համատեղ ապրել է 7 տարի: Նրանք ամուսնալուծվեցին 2011-ի նոյմբերին, որին հաջորդած երկու ամիսները շատ ծանր նստեցին դերասանուհու հոգեկան աշխարհի վրա:
Նա եղել է Յուտայի, ինչպես նաև Կարիբյան ծովում գտնվող բրիտանական Թերքս և Կայկոս կղզիների մասնավոր նեվրոլոգիական կլինիկաներում: Մարտի սկզբին դերասանուհին վերադարձել է հայրենի քաղաք՝ Լոս Անջելես: Նա մինչ օրս լուռ էր, չէր շփվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների և իր երկրպագուների հետ:
Ընդմիջումից հետո դերասանուհին առաջին անգամ գրառում է թողել Twitter-ում և առաջարկել երկրպագուներին իր համար նոր nickname առաջարկել: Նրա նախկին՝ mrskutcher անունը, հասկանալի պատճառներով այլևս ակտուալ չէ: 5 միլիոն օգտատերերի առաջարկներից նա ընտրություն չի կատարել:









































