Sunday, 07 06 2026
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել

Մինչ 2006 թ. ես զգացմունքային այլ պատկեր ունեի. Բրեյվիկ

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն այսօր՝ դատավարության 5-րդ օրը, հայտարարել է, որ նորմալ հանգամանքներում ինքը միանգամայն հաճելի մարդ է:

Սակայն նրա իսկ խոսքերով՝ 2006 թ. նա սկսել է իրագործել սեփական դեհումանիզացիայի մի ծրագիր՝ զանգվածային սպանության նախապատրաստվելու համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, Բրեյվիկը խոստովանել է, որ իրագործել է այդ սպանությունները, սակայն հրաժարվում է դրա համար քրեական պատասխանատվության ենթարկվել՝ հայտարարելով, որ պաշտպանել է Նորվեգիան բազմամշակութայնությունից: Նրա բնականոն տոնը սպանությունների մասին պատմելիս ապշեցուցիչ տպավորություն է թողել դատավարությանը ներկաների վրա:

Դատավարության հիմնական խնդիրներից մեկն է պարզել Բրեյվիկի հոգեկան վիճակը: Դատարանի եզրակացությունից կախված՝ նա կդատապարտվի կամ երկարատև ազատազրկման, կամ կուղարկվի հոգեբուժարան: Ինքը՝ Բրեյվիկը, պնդում է, որ միանգամայն առողջ է:

Նորվեգիայի հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում է միացրել դատարանի դահլիճից, սակայն Բրեյվիկի ցուցմունքը չի հեռարձակվել:

Նախնական հարցաքննության ժամանակ Բրեյվիկն ասել է, որ հասկանում է՝ ինչու են իր խոսքերը նման արձագանք առաջացրել դատարանի դահլիճում:

«Խոսքը դաժան, բարբարոսական գործողությւնների մասն է, և ես անգամ չեմ կարող պատկերացնել, թե ինչ ազդեցություն են դրանք ունեցել մարդկանց վրա»,- ասել է Բրեյվիկը:

Նրա խոսքերով՝ իր հանգիստ տոնը պաշտպանական մեխանիզմ է: Նա ասել է, որ զինվորները նույնկերպ պետք է վերաբերվեն ծայրահեղական թալիբների նկատմամբ, եթե ցանկանում են նրանց դիմակայել:

«Նույնը և ինձ է վերաբերվում: Ես վերցրել են դեհումանիզացիայի ռազմավարություն նրանց նկատմամբ, ում համարում եմ իմ օրինական նպատակը: Եթե ես այլ կերպ վարվեի, չէի կարողանա դա անել»,- ասել է Բրեյվիկը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք կարո՞ղ է ցավակցություն ունենալ մահացածների հանդեպ, Բրեյվիկը դրական է պատասխանել՝ հայտարարելով, որ իր ընկերոջ եղբոր հուղարկավորությունը իր համար շատ տխուր իրադարձություն է եղել:

«Ես կարծում եմ, որ նախքան 2006 թ.՝ մինչ ես սկսեցի փորձարկումները, ես միանգամայն այլ զգացմունքային պատկեր ունեի»,- ասել է Բրեյվիկը:

Նա պատմել է, որ մինչ այդ ինքը շատ շփվող է եղել, սակայն հետո մեկուսացրել է իրեն ընկերներից և մերձավորներից՝ մտնելով համակարգչային խաղերի աշխարհ:

Բրեյվիկի գործով դատավարությունը սկսվել է 2012 թ. ապրիլի 16-ին: Նա մեղադրվում է 2011 թ. հուլիսի 22-ին Օսլոյի կառավարության շենքի մոտ և Ուտոյա կղզում ահաբեկչության և 77 մարդու կանխամտածված սպանության մեջ: Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրեյվիկը ևս մեկ բժշկական փորձաքննության կենթարկվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում