BRICS երկրները (Բրազիլիա, Ռուսասաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) պատրաստ են մասնակցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ռեսուրսների ավելացման ծրագրին՝ կառույցի շրջանակներում իրենց մասնակցությունն ընդլայնելու պայմանով:
Ինչպես հաղորոդւմ է Reuters-ը, BRICS երկրների այս դիրքորոշումը արտահայտել է Բրազիլիայի ֆինանսների նախարար Գիդո Մանտեգան՝ գործընկերների հետ խորհրդակցությունից հետո: «Մենք առայժմ չենք կարող կոնկրետ թիվ նշել, քանի որ կան որոշակի նախապայմաններ, որոնք պետք է ապահովվեն»,- պարզաբանել է նա:
Ավելի վաղ ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել էր, որ կառույցում BRICS-ի դերակատարության ընդլայնումը առաջնահերթ խնդիրներից է, և որ ինքը կբարձրացնի այդ թեման ԱՄՀ կազմի մեջ մտնող պետությունների ղեկավարների հետ հանդիպմանը:









































