Friday, 07 06 2024
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը

Իսպանական Iberia-ն չեղյալ է համարել ավելի քան 120 չվերթ

Իսպանական Iberia ավիաընկերությունը օդաչուների արհմիության գործադուլի պատճառով չեղյալ է համարել ապրիլի 20-ին նախատեսված ավելի քան 120 չվերթ: Այս մասին ասվում է ավիափոխադրողի տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է Eueronews-ը, հետաձգված 122 չվերթներից 58-ը ներքին են, մյուսները՝ միջազգային:

Ավիաընկերության կայքում ուղետոմսեր ձեռք բերած ուղևորները SMS-ծանուցումներ կստանան, եթե նրանց չվերթը հետաձգվի, նրանց կառաջարկվի այլընտրանքային տարբերակ: Տուր-գործակալությունների միջոցով տոմսեր գնած ուղևորները պետք է դիմեն այդ գործակալություններին՝ իրենց գումարները հետ ստանալու համար: Ավիաընկերությունը պարբերաբար իր հաճախորդներին տեղեկացնում է կատարվող զարգացումներին զանգերի կենտրոնների, Facebook և Twitter սոցիալական ցանցերի միջոցով:

Iberia-ի օդաչուների՝ թվով 17-րդ գործադուլի պատճառը ավիաընկերության հետ Իսպանիայի աշխատանքի նախարարության միջնորդությամբ անցկացվող բանակցությունների տապալումն է և նոր բյուջետային ավիաընկեության՝ Iberia Express-ի գործունեությունը: Այդ ընթացքում Iberia-ի ղեկավարությունն արդեն աշխատանքից հեռացրել է 8 օդաչուների՝ աշխատանքային պայմանագիրը խախտելու համար:

Օդաչուների արհմիությունը հայտարարել է, որ իր իրավունքները կպաշտպանի դատարանում: Iberia Express-ը, որն ամբողջությամբ պատկանում է Iberia-ին, մարտի 25-ից սկսել է չվերթներ իրականացնել մոտ և հեռու տարածությունների վրա, ինչը, ղեկավարության կարծիքով, ճգնաժամի պայմաններում հնարավորություն կտա տարեկան տնտեսել մինչև 100 մլն եվրո և հաջողությամբ մրցակցել եվրոպական շուկայի ավիափոխադրողների հետ: Մյուս կողմից, Iberia-ի օդաչուների արհմիության կարծիքով՝ նման բացատրությունը չի համապատասխանում իրականությանը, և նոր ընկերության ստեղծումը կհանգեցնի աշխատավարձերի և աշխատատեղերի կրճատման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում