Անգլիական Էշֆորդ քաղաքում 25-ամյա Քելլի Տիմոսը, ով տառապում է հազվադեպ խանգարմամբ, որն ուժեղ հույզերի հետևանքով հանգեցնում է օրգանիզմի ամբողջական քարացման, վախենում է, որ այդ հիվանդությունը կանցնի իր փոքրիկ երեխային: Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Երկու երեխաների մայրը չի կարող դիտել կատակերգական շոու կամ անգամ փաբ գնալ ընկերների հետ, քանի որ կարող է ուշագնաց լինել անգամ ծիծաղից:
Թիմսոնը տառապում է հազվադեպ պատահող նյարդային հիվանդությամբ` կատապլեքսիայով, ինչը նշանակում է, որ կնոջ մարմինն ամբողջությամբ հրաժարվում է ենթարկվել նրան ուժեղ հույզերի արդյունքնում` ուրախության, զարմանքի, չարության, անգամ սիրո: Սակայն մարդն այդ ժամանակ չի կորցնում իր գիտակցությունը:
Բացի այդ` կինը տառապում է ևս մեկ հիվանդությամբ` նարկոլեպսիայով, որի պատճառով նա կարող է անսպասելի քնել օրվա ընթացքում` անկախ նրանից, թե ինչով է զբաղվում:
Ներկայում կինն անհանգստանում է, որ կարող է հիվանդությունը փոխանցվել որդուն` Ռոննիին, որը երկու շաբաթ առաջ նման նոպա է ունեցել: Ընտանիքը սպասում է անալիզների արդյունքին:
Կատապլեքսիան հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ հիվանդների 70 տոկոստ տառապում է միաժամանակ նարկոլեպսիայով:
Կինը օրական զգում է կատապլեքսիայի 20 նոպա:









































