Մոսկվայում վարձու մարդասպանի կողմից գնդակահարվել է հանցավոր աշխարհի հեղինակություն համարվող Դեդ Հասանի (Ասլան Ուսոյանի) շրջապատի երևելի դեմքերից մեկը՝ Դանաբաշ մականունը կրող Իլհար Ջաբրայիլովը:
Asekose.am-ի վերջինս համարվում էր Դեդ Հասանի «աջ ձեքը» և պատասխանատուն էր քրեական աշխարհի, չինովնիկների ու իրավապահների հետ շփումների համար:
Մարդասպանը Բելառուսական կայարանի մոտ մոտեցել է նրա մեքենային և մի քանի կրակոց արձակել Դանաբաշի վրա: Իրավապահներն այս դեպքի առթիվ նկատում են, որ վերջին շրջանում ինչ-որ ուժեր հետևողաբար ոչնչացնում են Դեդ Հասանի շրջապատի ներկայացուցիչներին:








































