TRT Haber-ի փոխանցմամբ՝ թուրքական EÜAŞ և կանադական Candu ընկերություններն այսօր համաձայնագիր են ստորագրել Թուրքիայում ատոմակայանի կառուցման շուրջ:
Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ Թուրքիան ատոմակայանների կառուցման նպատակով բանակցություններ է վարում երեք երկրների հետ:
Սրանից առաջ Թուրքիան ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Չինաստանի, ինչպես նաև Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ:








































