Վիետնամում բռնկված անհայտ հիվանդության պատճառով մահացել է առնվազն 17 մարդ, ավելի քան 170 մարդու մոտ հայտնաբերվել է հիվանդության ախտանիշ: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:
Վարակը բռնկվել է հիմնականում երիտասարդ սերնդի շրջանում: Դրա առաջին ախտանշաններն են բարձր ջերմություն, ախորժակի պակաս, ձեռքերի և ոտքերի վրա ցանի առաջացում:
Այս պահին հիվանդանոցներում է գտնվում շուրջ 100 մարդ, նրանցից 10-ը ծանր վիճակում են: Իշխանությունների տեղեկացմամբ՝ վաղ փուլում հայտնաբերվելու դեպքում հիվանդությունը հնարավոր է բուժել, սակայն բուժօգնության ուշացումը կարող է հանգեցնել լյարդի խնդիրների, իսկ հետո այլ օրգանների անբավարարության:
Տեղի ունեցածի կապակցությամբ երկիը դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ խնդրելով մասնագետներ ուղարկել, որոնք կարող են պարզել հիվանդության առաջացման պատճառը:








































