Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը գլխավորելու է նրա կինը՝ Եկատերինա Խվեդելիձեն: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունենալու ապրիլի 21-ին Թբիլիսիում:
Իվանիշվիլիի փաստաբան Զաքարիա Կուցնաշվիլին հայտարարել է, որ կուսակցությունը գլխավորելու է Եկատերինա Խվեդելիձեն, քանի որ Բիձինա Իվանիշվիլին դեռ չունի Վրաստանի քաղաքացիություն:
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերին:







































