Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Sony-ի գլխավորությամբ ընկերությունների կոնսորցիումի կողմից բրիտանական EMI երաժշտական լեյբլի գնմանը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Գործարքի գումարը գնահատվում է 2.2 մլրդ դոլար:
Գործարքը հավանության է արժանացել այն բանից հետո, երբ Sony-ն համաձայնել է վաճառել Virgin UK, Virgin Europe, Virgin U.S. և Famous Music UK երաժշտական կատալոգների հրատարակման իրավունքը:
Այդ կատալոգները ներառում են ալբոմներ, որոնց թվում են Ռոբի Ուիլյամսի և Լեննի Կրավիցի ալբոմները:
Գործարքի ավարտից հետո Sony-ն կդառնա աշխարհում խոշորագույն ընկերությունը, որը տնօրինում է հեղինակային իրավունքները: Կայանալիք գնման մասին հայտնի էր դարձել 2011 թ. նոյեմբերին։
EMI լեյբլը հիմնադրվել է 1931 թ. և թողարկել է Beatles-ի, Pink Floyd-ի, The Rolling Stones-ի, Radiohead-ի, Coldplay-ի ու այլոց ձայնասկավառակները:










































