Սախալինը ճապոնական Հոկայդո կղզուց բաժանող Լապերուզա նեղուցում այրվել և խորտակվել է ճապոնական ձկնորսական «Սիյու մարու-18» նավը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, անձնակազմի երկու անդամները փրկվել են Ճապոնիայի առափնյա պաշտպանության պարեկային նավի կողմից:
Հաղորդվում է, որ ուրբաթ առավոտյան «Սիյու մարու-18» նավի վրա հրդեհ է բռնկվել: Ճապոնացի փրկարարները ռուս գործընկերների հետ համագործակցության շրջանակներում տեղեկացրել են ռուսական կողմին միջադեպի մասին, սակայն օգնություն չեն խնդրել:
Հրդեհի պատճառները չեն հաղորդվում:








































