Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանում Ադրբեջանի դեսպան Դաշգին Շիկարովը Քաբուլում իր հավատարմագրերն է հանձնել Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզային:
Շիկարովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից Կարզային հրավիրել է Բաքու, ուր հոկտեմբերին տեղի է ունենալու Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը: Կարզայն ընդունել է Ալիևի հրավերը:









































