Հարավային Օսիայի կառավարությունը պաշտոնաթող է եղել: Նման որոշում է կայացվել հինգշաբթի օրը՝ նախարարների կաբինետի նիստի ժամանակ:
Կառավարությունը վայր է դրել իր լիազորությունները երկրի նոր նախագահի առջև` սահմանադրության 75-րդ հոդվածի համապատասխան:
Վերջին նիստի ժամանակ վարչապետ Վադիմ Բրովցևը շնորհակալություն էր հայտնել նախարարների կաբինետից՝ համատեղ աշխատանքի համար: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզնից յուրաքանչյուրին այն համատեղ աշխատանքի համար, որ իրականացրել ենք: Մենք միասին շատ հարցեր ենք կարողացել լուծել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ կառավարության շենքում տեղի է ունեցել Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Լեոնիդ Թիբիլովի երդման արարողությունը: Թիբիլովը խորհրդարանի պատգամավորների և դատավորների առջև երդվել է հարգել մարդու իրավունքները, հետևել սահմանադրությանը, պաշտպանել Հարավային Օսիայի անկախությունը:
Լեոնիդ Թիբիլովը Հարավային Օսիայի նախագահ է ընտրվել կրկնակի ընտրությունների երկրորդ փուլում` հավաքելով ձայների 54 %-ը:











































