Այսօր Վանաձորում, Ստեփան Զորյանի տուն-թանգարանում նշվեց Սայաթ-Նովայի 300–ամյակը։
Թանգարանի գիտաշխատողները մեկառմեկ ընտրել էին մեծ երգչի այն գործերը, որոնք նկարագրում էին նրա կյանքն ու գուծունեությունը: Ջիվան Գասպարյանը հնչեցրեց մեծ տաղերգուի գործերը:
«Հորովել» երգի–պարի համույթի մեներգիչ Ստեփան Դալլաքյանի սայաթնովայական կատարումները ցերեկույթն ավելի կենդանի դարձրեցին:
Վանաձորի մտավորականությանը չի զարմացնում, որ 2012-ը չի հայտարարվել «Սայաթ-նովայի տարի»: Ըստ աղբյուրների՝ Սայաթ–Նովան ծնվել է 1712 թ., իսկ ըստ Պարույր Սևակի՝ 1722 թ.: Լոռեցի մտավորականները հույս ունեն, որ 10 տարի հետո տոնը մեծ շուքով կնշվի:








































