Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը , որն այսօր վկայություններ է տալիս Օսլոյի դատարանում, խաչաձև հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե ահաբեկչություն իրականացրած զենքը ձեռք է բերել օրինական ճանապարհով ու «անվանակոչել»` կրկնօրինակելով հին դարերի ռազմիկներին` վիկինգներին: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»:
Նշենք, որ հետաքննության վարկածի համաձայն` հանցագործություն կատարելու պահին Բրեյվիկը կրել է ոստիկանի համազգեստ, ունեցել է «Գլոկ-34» մակնիշի ատրճանակ ու մեկ կարաբին և օգտագործել է հատված գնդակներ, որոնք պայթում են զոհի մարմնում` մեծացնելով զոհին սպանելու հավանականությունը:
Դատարանում նա հայտարարել է, որ հեշտ չի եղել օրինական եղանակով գնել զենքը: Այդ իսկ պատճառով նա ստիպված է եղել դառնալ հրաձգային ակումբի անդամ, որին անդամակցությունը թույլ է տվել անարգել զենք ձեռք բերել ու կրակել սովորել:
Բրեյվիկի խոսքով` ինքը զենքերին անուններ է տվել` դա բացատրելով նրանով, որ սկանդինավցի վիկինգներն այդպիսի սովորույթ են ունեցել:
Ինչպես հայտնում են ինտերնետային լրատվամիջոցները, Բրեյվիկի զենքներից մեկը կոչվել է Գունգնիր (սկանդինավյան աստծո նիզակը), իսկ ատրճանակը` Մյոլներոմ ( Տուր աստծո մուրճը), իսկ ավտոմեքենան` Սլեյնպներ (Օդին աստծո ութոտանի ձիու անունը):








































