Ֆեմինիստուհիները ձախողել են Գերմանիայի ընտանիքի ու կանանց հարցերով նախարար Քրիստինա Շրյոդերի` Բեռլինում տեղի ունեցած գրքի շնորհանդեսը: Այս մասին գրում է Focus-ը:
Քաղաքական գործիչն իր գրքի շնորհանդեսի համար ընտրել էր Պրենցլաուեր Բերգ շրջանի կենտրոնը, որտեղ մեծ տոկոս են կազմում լավ կրթություն ստացած կանայք ու երեխաները: Շրյոդերի «Շնորհակալությո՛ւն, մենք այդպես էլ էմանսիպացված ենք» (Danke, emanzipiert sind wir selber!) գիրքը քննադատությունների ալիք է առաջացրել ֆեմինիստուհիների շրջանում:
Իր գրքու մ Շրյոդերը քննադատում է այն դերերը, որոնք, իր կարծիքով, ֆեմինիստուհիները փաթաթում են գերմանացի կանանց վզին:
Շնորհանդեսի անցկացման վայրի մոտ հավաքված երիտասարդ կանայք քննադատել են նրա քաղաքականությունը : Որոշ կանայք պահել են «Ձեր թեզերը հնացած են» գրություններով պաստառներ:
34-ամյա Քրիստինա Շրյոդերը նախարարությունը գլխավորում է շուրջ երկուսուկես տարի:









































