Հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը Дождь ռադիոկայանով հեռարձակվող «Սոբչակն իրականում» ծրագրի շրջանակում հյուրընկալել է ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային:
Ինչպես նշում է «Ռոսբալտը», քննարկվող հարցերի շրջանակում տիկնայք քննարկել են նաև, թե ինչպիսի տղամարդիկ են իրենց դուր գալիս: Զրույցի ընթացքում պարզվել է, որ Սոբչակին դուր են գալիս Վիսոցկու կամ Մաշկովի պես մաչո-տղամարդիկ: Ալլա Պուգաչովան իր իդեալ է անվանել Մաքսիմ Գալկինին:
Սակայն երբ խոսք է գնացել Ֆիլիպ Կիրկորովի մասին, Սոբչակն ասել է, որ երգիչն իր կարծիքով համակրելի է: Պուգաչովան անմիջապես Սոբչակին խորհուրդ է տվել ամուսնանալ իր նախկին ամուսնու հետ:










































