ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հրավիրել է Ռուսաստանին մասնակցելու Աֆղանստանի վերաբերյալ ընդլայնված հանդիպմանը: Ինչպես սպասվում է` այն կայանալու է մայիսին Չիկագոյում ՆԱՏՕ-ի համագումարի ֆոնի ներքո:
Ռասմուսենի խոսքերով` Ռուսաստանը հետաքրքրված է տարածաշրջանային անվտանգությամբ:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի համագումարը կայանալու է Չիկագոյում մայիսի 20-21-ը: Հիմնական թեման Աֆղանստանն ու հակահրթիռային պաշտպանությունն են լինելու: Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները կարևորել էին այն դերը, որը խաղում է Ռուսաստանը Աֆղանստանում թմրանյութի վաճառքի և ահաբեկչության դեմ պայքարում:









































