Երկու տարի Ջո Ուոլաքոթը տառապել է հալյուցինացիայով, մոլաքորով,մտացնորությամբ, արդյունքում կորցրել է աշխատանքը, ընկերոջը, տունը և նույնիսկ հայտնվել հոգեբույժի մոտ: Պատճառը eBay-ից գնված ապարանջանն էր:
Նա սկսել է կարծել, որ կորուստների պատճառն իր դժբախտ ճակատագիրն է, սակայն շուտով պարզել է, որ իր ապարանջանը թունավոր նյութեր է պարունակում: Այն նույնիսկ ֆիզիկական վնաս է հասցրել նրա այն թևին, որին կրել է թևնոցը:
Երկու երեխաների մայրը հրաշքով է ողջ մնացել: Պարզվել է, որ ապարանջանը պարունակում է աբրին, որի վտանգավոր ազդեցությունը 75 անգամ գերազանցում է սնդիկին: Կինն այդ ապարանջաններից մի քանի հատ ձեռք էր բերել համացանցային աճուրդում 2010 թվականին՝ յուրաքանչյուրի համար վճարելով 1 ֆունտ: Նա դրանցից մեկը կապել է իր թևին, մյուսը պահել, իսկ մի քանիսը վաճառել:










































