Friday, 05 06 2026
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Սերժ Սարգսյանի նվերը Չարենցի թանգարանին

Մարտի 13-ից մեկնարկել է Չարենցի 115-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Այս թեմային անդրադարձան Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը և քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը:

Լիլիթ Հակոբյանը մինչ ելույթ ունենալը` նշեց, որ շատ կարևոր ձեռքբերում էր իրենց համար Չարենցի անձնական շախմատը, որը տուն-թանգարանին է նվիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Միջոցառումների շրջանակներում Երևանի 38 դպրոցներում կազմակերպվել են Չարենցյան դասեր: Մենք շեշտը դրել ենք ոչ թե Չարենց բանաստեղծի, այլ Չարենց հայրենասերի վրա: Աշակերտները շատ ակտիվ էին դասերին: Դրանք անցկացվել են 4-րդ դասարանից մինչև ավագ դպրոց»:

Հակոբյանը ընդգծեց, որ սա ընդամենը առաջին փուլն էր, պատրաստվում են քաղաքապետարանի հետ սեպտեմբերից իրականացնել երկրորդ փուլը, որը նախատեսվում է անցկացնել ոչ միայն Երևանում, այլև մարզերում և Արցախում, որպեսզի այնտեղի երիտասարդները ևս կարողանան մասնակցել Չարենցյան օրերին:

Սիլվա Աչոյանը, խոսելով թեմայի մասին, ասաց, որ միջոցառումների ծրագիրը ուղարկվում է բոլոր դպրոցներին. խնդիրն այն է, որ տվյալ դպրոցը իր տարածքում դառնա մշակութային օջախ: Այս ծրագրերի հիմքում միայն հոբելյանական միջոցառումները չեն: Այս միջոցառումների նպատակն է երեխաներին հաղորդակից դարձնել ազգային արժեքներին:

Աչոյանը հավելեց նաև, որ իրենց նպատակը միջպետական կառույց ստեղծելն է. բոլոր դպրոցները` Արցախում, Սփյուռքում, Վրաստանում, որոնք կրում են Չարենցի անունը, պետք է ներկայացնեն իրենց գործունեությունը, իսկ վերջում արտասանեն «Ես իմ անուշ Հայաստանի»-ն:

«Փորձում ենք առաջին անգամ օտար լեզվով հրատարակել Չարենցի ստեղծագործությունները` թարգմանիչը Սամվել Մկրտչյանն է, նպատակ ունենք թարգմանել «Ես իմ անուշ Հայաստանի»-ն առանձին գրքով` աշխարհի բոլոր լեզուներով: 30 երկրներից արդեն ունենք պատասխաններ: Կան մի քանի երկրներ, որտեղից մի քանի օրինակ թարգմանություն է ուղարկվել: Պետք է ստեղծվի հատուկ հանձնախումբ, որն ընտրելու է լավագույն թարգմանությունը»,- ասաց Հակոբյանը:

Միջոցառումները կավարտվեն համերգով, որը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգի հիմքում ոչ միայն Չարենցի ստեղծագործություններն են, այլ նաև այն ստեղծագործությունները, որոնք սիրել է Չարենցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում