Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ասիական զարգացման բանկը (ADB) Վրաստանին հատկացրել է 140 միլիոն դոլարի հավելյալ ֆինանսավորւմ՝ Կոբուլետը շրջանցող ճանապարհի կառուցման համար:
Համապատասխան պայմանագիրը կնքվել է երեկ Կոբուլետում (Աջարիա): Վրացական կողմից փաստաթուղթը ստորագրել է Ֆինանսների նախարար Դմիտրի Գվինդաձեն, իսկ ADB-ի կողմից՝ փոխնախագահ Կսյաո Ժաոն:
Ավելի վաղ ADB-ն տվյալ նախագծի իրագործման համար Վրաստանին հատկացրել էր 119 միլիոն դոլար: Շրջանցիկ ճանապարհը պետք է անցնի 20 գյուղի միջով և ավարտվի Բաթումի մոտ ընկած Մախինջաուրիում:









































