Ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի ապրիլի 28-ին` շաբաթ: Այս մասին որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում, քանի որ մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր է:
Մայիսի 1-ին Հայաստանում և աշխարհի շատ երկրներում նշվում է Աշխատավորների օրը: Աշխատավորների իրավունքների համար պայքարելու մասին Փարիզի կոնգրեսի որոշումը ուղեկցվեց նաև մեկ միասնական ոչ աշխատանքային օր սահմանելով: Մայիսի 1-ը առաջին անգամ նշվեց 1890 թվականին` մի քանի երկրներում:









































