Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոբերտո դի Մատեոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում «Բարսելոնա»-ի նկատմամբ իր թիմի հաղթանակը:
«Հիանալի արդյունք է: Հասկանալի է, որ նման կարգի հակառակորդի դեպքում պետք է ուշադիր լինեինք պաշտպանությունում: Մենք պետք է նվազագույնի հասցնեինք վտանգը` օգտագործելով ընձեռված գոլային պահերը:
Իմ սաները համախմբված էին և իսկական թիմային խաղ ցուցադրեցին: Իսկ Դիդիե Դրոգբան ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում:
Ես այս հաղթանակով ոչինչ չապացուցեցի: Դա իմ թիմի ֆուտբոլիստների վաստակն է: Նրանք կամային բարձր հատկանիշներ և համառություն ցուցաբերեցին այս դժվարին, լարված պայքարում, ինչն էլ նպաստեց աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի նկատմամբ իրենց հաղթանակին»,- դի Մատեոյին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:







































