Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ քննարկել է սեպտեմբերին պլանավորված ռուսական «Կովկաս 2012» խորագրով զորավարժությունների հարցը:
Վաշաձեն նշել է, որ այդ զորավարժությունները վտանգ են ներկայացնում ողջ տարածաշրջանի համար, և Թբիլիսին պնդում է, որ Ռուսաստանը երաշխիքներ տրամադրի իրեն, որ այդ զորավարժությունները չեն շոշափի Վրաստանի անվտանգությունը:
Բացի այդ, Վաշաձեն ու Քլինթոնը քննարկել են քաղաքական և տնտեսական ոլորտում երկու երկրների փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած մի շարք հարցեր, ինչպես նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Վրաստանի մասնակցության հարցը:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը մտադիր է Վրաստան այցելել ամռան սկզբին:










































