Չորեքշաբթի երեկոյան զանգվածային բողոքի ակցիաները Բահրեյնում շարունակվել են, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ արաբական լրատվամիջոցները հաղորդում են ձերբակալվածների և վիրավորների մասին:
Բողոքողները շարունակում են պահանջել ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիրներին, ինչպես նաև շիական մեծամասնությանն ավելի մեծ իրավունքներ տրամադրել: Ցուցարարները երեկ կրկին խոստացել են տապալել այս կիրակի Բահրեյնում նախանշված «Ֆորմուլա-1»-ի հերթական փուլի անցկացումը:








































