Հնդկաստանը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկել է միջուկային հնարավորություններ ունեցող մի նոր հրթիռ, որը կարող է հարվածել չինական այնպիսի մեծ քաղաքների, ինչպիսին Պեկինը կամ Շանհայն են:
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, Հնդկաստանի Պաշտպանության և զարգացման հետազոտությունների կազմակերպության ղեկավարը Times Now լրատվական հեռուստաալիքին հաղորդել է, որ Agni-V-ն արձակվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին, և արձակումը տեղի է ունեցել ծրագրվածի համաձայն:








































