ՄԱԿ-ը երեկ իր մտահոգությունն է հայտնել Մալիում զինվորականների կողմից ավելի քան 20 մարդու ձերբակալության կապակցությամբ, որոնք հիմնականում պաշտոնանկ արված նախագահ Ամադու Թումանի Տուրեի մերձավորներն են: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` երեկ տարածած հայտարարության մեջ խունտայի պարագլուխներին կոչ է արվում հրաժարվել այնպիսի գործողություններից, որոնք վտանգում են երկրի սահմանադրական կարգը:
Ձերբակալվածների մեջ են նաև նախկին վարչապետ Մոդիբո Սիդիբեն, պաշտպանության նախարարը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Նրանց մեղադրում են երկրի մայրաքաղաք Բամակոյում զենքի խոշոր թաքստոցներ ստեղծելու համար:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի է դարձել, որ Մալիի պաշտոնանկ արված նախագահը գտնվում է Բամակոյում Սենեգալի դեսպանատանը:








































