Google ընկերության գլխավոր գործադիր տնօրենը դատավարության ժամանակ ասել է, որ Android սմարթֆոնների օպերացիոն համակարգը կարևոր է, բայց կենսական նշանակություն չունի:
Reuters-ը հաղորդում է, որ Լարի Փեյջը չորեքշաբթի օրն արդեն երկրորդ անգամ ներկայանում է դատալսման Oracle ընկերության հետ ունեցած դատական վեճի պատճառով:
Oracle-ը դատական հայց էր ներկայացրել Google-ի դեմ 2010 թվականի օգոստոսին` հայտնելով, որ Android օպերացիոն համակարգը ոտնահարում է Java ծրագրավորման լեզվի իրենց հեղինակային իրավունքները:








































