Monday, 08 06 2026
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

ՆԱՏՕ-ն Սիրիայի հարցին խառնվելու մտադրություն չունի. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ն չի պատրաստվում խառնվել Սիրիայի հակամարտությանը, և մինչ օրս դաշինքը Թուրքիայի կողմից խորհրդատվության դիմում չի ստացել։ Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:

«Իհարկե, իրադրությունը Սիրիայում մեզ համար լուրջ անհանգստության տեղիք է տալիս: Մենք քննադատում ենք զինված հարձակումները քաղաքացիական հասարակության վրա և քաղաքներում արյունահեղությունները: Թուրքիան Սիրիայի հարևանն է, այդ իսկ պատճառով անհանգստացած է սիրիական իրադարձություններով»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Նա նշել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, իրավունք ունի խորհրդատվության խնդրանքով դիմել դաշինքին, եթե իր անվտանգությանն ուղղված սպառնալիք է տեսնում: «Մենք պատրաստ ենք խորհրդատվություն տալ այդ հարցով առաջին իսկ դիմումի պարագայում: Մինչ այժմ որևէ դիմում դաշինքի անդամ երկրներից չի ստացվել, սակայն մենք ուշադիր հետևում ենք իրադարձություննեին »,- ընդգծել է Ռասմուսենը:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը չէր բացառել, որ Անկարան կարող է դիմել ՆԱՏՕ-ի օգնությանը, եթե Սիրիան խախտի իր սահմանները: Թուրքիայի վարչապետը նշել էր, որ Անկարան «բազում տարբերակներ ունի», որոնցից մեկը ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի կիրառումն է (նախատեսում է օգնություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի դաշնակցին, որը ենթարկվում է ագրեսիայի):

Հավելենք, որ վարչապետ Էրդողանը Սիրիային «ողջամտության» կոչ է արել: Նրա կարծիքով՝ հարևան Սիրիայում հակամարտության կարգավորումը պետք է ապահովի ՄԱԿ ԱԽ-ն:

Ապրիլի 11-ին սիրիական զինվորականները գնդակոծել էին Թուրքիայում գտնվող փախստականների ճամբարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում