Նոր հետազոտության համաձայն՝ Վիքիպեդիայի յուրաքանչյուր 10 հոդվածներից վեցը պարունակում են փաստերի հետ կապված սխալներ:
Daily Mail-ը գրում է, որ սխալների նման քանակությունն արդեն փաստում է այն մասին, որ տեղեկություն փնտրելիս սխալ է միայն համացանցային այս ռեսուրսի վրա հիմնվելը:
Այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում հիմնվում են օնլայն այս հանրագիտարանի վրա՝ իրենց դպրոցական տնային աշխատանքները կատարելիս կամ որևէ տեղեկություն փնտրելիս։
Հետազոտությունն իրականացվել է Public Relations ամսագրի կողմից: Պարզվում է, որ հոդվածների 60 տոկոսը պարունակում են կարևոր փաստերի հետ կապված սխալներ:









































