Ենթադրվում էր, որ ինքն իր հետ խոսելը խենթության առաջին նշաններից է, բայց այժմ նոր հետազոտությունը փորձում է ապացուցել, որ դա իրականում կարող է օգնել մարդկանց:
Ինչպես գրում է Daily mail-ը, Փենսիլվանիայի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ ինքն իրեն «բանալիներ, բանալիներ» ասելը, կարող է իրականում օգնել մարդկանց գտնել կորցրած բանալիները:
Բառը բարձրաձայն արտասանելն օգնում է, որ միտքը կենտրոնանա այն իրի վրա, որը մարդիկ փնտրում են, և առավել արդյունավետորեն է գործում, քան բառը գրված վիճակում տեսնելը: Նույն բառը մի քանի անգամ կրկնելն առավել արդյունավետ է:
Պրոֆեսոր Գերի Լյուպանը Quarterly Journal of Experimental Psychology ամսագրում գրում է, որ կորցրած իրի անունը մի քանի անգամ ասելը կարող է օգնել, որ այդ իրն ավելի շուտ գտնվի։








































