NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: Առաջին տեղում է «Սան-Անտոնիո»-ի խաղացող Թիմ Դանկանի` «Լեյքերս»-ի հետ խաղում կատարած հիանալի դանկը:
Հանդիպումն ավարտվել է 91:112 հաշվով` «Սան-Անտոնիո»-ի հաղթանակով: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Թոնի Պարկերը, ով վաստակել է 29 միավոր և կատարել 13 փոխանցում:







































