Բեռլինի նոր բացվող օդանավակայանում կկայանան հակաահաբեկչական վարժանքներ: Ապրիլի 18-ին բեռլինյան ոստիկանությունը գործողություններ կմշակի միայնակ ահաբեկչի կողմից գերիներ վերցնելու դեպքի համար:
Պատանդներին փրկելու մարզական օպերացիային կմասնակցի Բրանդենբուրգի ոստիկանությունում և այլ տարածքների իրավապահ հաստատություններում ծառայող մի քանի հարյուր մարդ: Բեռլինի երկու՝ Tegel և Schoenefeld օդանավակայաններն արդեն սկսել են սարքավորումներ տեղափոխել նոր վայր: Tegel-ը կփակվի առաջիկա շաբաթների ընթացքում, իսկ Schoenefeld-ը կդառնա Բեռլին-Բրանդենբուրգի օդանավակայանի մի մասը:
Բեռլինի նոր օդանավակայանը կբացվի հունիսի 3-ին: Այն Գերմանիայում կդառնա երրորդն՝ իր մեծությամբ: