Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո-Դոմինգոյի կենտրոնում գտնվող բնակարանում հայտնաբերվել է 55-ամյա թայվանցի դիվանագետ Ջուլի Ու-ի դին:
Հայտնի է, որ կինը բնակարանում մենակ է ապրել: Ոստիկանության խոսքերով՝ նրա մարմնի վրա սառը զենքի հարվածների և դաժան ծեծի հետքեր կան:
Թայվանի ներկայացուցչությունում հույս ունեն, որ դոմինիկյան ոստիկանությունը կանցկացնի անհրաժեշտ հետաքննություն և կգտնի մարդասպաններին:









































