49-ամյա տղամարդը ամբողջովին հանվել է Պորտլենդի միջազգային օդանավակայանում` ի նշան զննման դեմ բողոքի, որից հետո նրան ձերբակալել են: Այս մասին հաղորդում է The Oregonian-ը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ի երեկոյան: Իր ակցիան Ջոն Բրենան իրականացրել է զննման հատվածում: Նրան ձերբակալել են հասարակական վայրում անհարիր տեսքով հայտնվելու և հասարակական կարգը խախտելու համար:
Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, մարդիկ տարբեր ձևով են արձագանքել տղամարդու արարքին. ոմանք փակել են իրենց և երեխաների աչքերը, ոմանք էլ սկսել են լուսանկարել նրան: Ձերբակալությունը իրականացվել է այն ժամանակ, երբ տղամարդը հրաժարվել է հագնվել:
Ավելի ուշ Բրենանը պատմել է իշխանություններին, որ հաճախակի թռչում է ինքնաթիռով, և իր այդ քայլն ուղղված է եղել ճանապարհատրանսպորտային անվտանգության վարչության ծառայակիցների գործողությունների դեմ, որոնք, ըստ իր կարծիքի, իր համար անհարմարություններ են ստեղծում: Ի դեպ, տղամարդը թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ չի եղել:









































